հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5 աստիճանով

Սեպտեմբերի 3-8-ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 3-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5 աստիճանով։  

  • Կիսվել: