չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ

Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ

 Ապրիլի 12-14-ը Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, այսօր և վաղն առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
 
«Ապրիլի 13-14-ը հնարավոր է նաև մառախուղ։ Ապրիլի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Կանխատեսման համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 4-6 մ/վ արագությամբ, մինչև ապրիլի 14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, ապրիլի 13-14-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
 
Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
Երևան քաղաքում ապրիլի 12-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այսօր կանխատեսվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։
Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: