չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում`  հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երեւանում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +22 +24։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

  • Շիրակում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +15+20,
  • Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +15+19,
  • Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +19+21,
  • Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+18,
  • Լոռիում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +19+23,
  • Տավուշում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +20 +23,
  • Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13+17,
  • Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +18 +23,
  • Արարատում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +23 +25,
  • Արմավիրում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +22+25,
  • Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +14+17,
  • Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +22+25,
  • Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+27,
  • Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+21:

  • Կիսվել: