ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի, սպասվում են տեղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի, սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ին ցերեկային ժամերին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

  • Կիսվել: