չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում են տեղումներ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում հունիսի 17-ին, 19-20-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին և 21-ին կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 17-ին, 19-20-ը, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին, 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Կիսվել: