ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օդային տագնապ` Տավուշում և Գեղարքունիքում

Օդային տագնապ` Տավուշում և Գեղարքունիքում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է դասընթացներ և ուսումնավարժանքներ անցկացնել` նպատակ ունենալով առավելագույնս իրազեկել բնակչությանը՝ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և վարվելակերպի կանոնների մասին. տեղեկացնու են ՀՀ ԱԻՆ-ից:

Տավուշի մարզպետարանում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Մարզային փրկարարական վարչության կողմից Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում կազմակերպվել է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։

Գոշի միջնակարգ դպրոցում տեղադրված շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում ու տարահանում։

Վարչության աշխատանքային խմբի կողմից դպրոցում անցկացվել է պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։ Իսկ Բերդ համայնքի Պառավաքարի, Վարագավանի, Վերին Ծաղկավանի, Արծվաբերդի, Մովսեսի, Նավուրի, Չորաթանի միջնակարգ և հիմնական դպրոցներում անցկացվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերով դասընթացներ: Հատուկ տակտիկական վարժանքներ, ազդարարում, տարահանում, պատսպարում են կազմակերպվել նաև Գեղարքունիքի մարզի Ծաղկունք և Գեղամավան համայնքների միջնակարգ դպրոցներում և համայնքապետարաններում: Ուսումնավարժանքների ավարտին գնահատվել են արդյունքները, արձանագրվել թերությունները, և դրանց շտկման համար տրվել են համապատասխան ցուցումներ:


  • Կիսվել: