երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Ոչ սթափ վարորդի մոտ թմրանյութ կար. Արագածոտնի պարեկների բացահայտումը

Ոչ սթափ վարորդի մոտ թմրանյութ կար. Արագածոտնի պարեկների բացահայտումը

Հուլիսի լույս 3-ի գիշերը Մարգարա-Վանաձոր ճանապարհին Արագածոտնի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ վարորդը ոչ սթափ վիճակում է։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենան պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու պահին պարեկները սրահում նկատել են կաթուցիչ: 42-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչ և դանակ։

Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին։

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

  • Կիսվել: