շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆ

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆ

Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
«Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր գտնելիս` երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:
 
Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:
 
 Նախքան երեխային վիտամին կամ դեղ տալը միշտ խորհրդակցեք բժշկի հետ:
 
Երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում, դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով` չշփոթելու համար, նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը, սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»:

  • Կիսվել: