ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոչ մի հողազավթում տեղի չի ունեցել, ոչ մի ապօրինի շինարարություն տեղի չի ունեցել. «Ռոսսիա մոլլի» հայտարարությունը

Ոչ մի հողազավթում տեղի չի ունեցել, ոչ մի ապօրինի շինարարություն տեղի չի ունեցել. «Ռոսսիա մոլլի» հայտարարությունը

«Ռոսսիա մոլլի» ղեկավարությունը արձագանքել է FIP.am կայքի հրապարակմանը այն մասին, որ առևտրի կենտրոնի շինարարությունը տեղի է ունեցել ապօրինի հողազավթման միջոցով:

Այս առնչությամբ առևտրի կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «FIP.am կայքի հրապարակունը առ այն, որ «Ռոսսիա մոլլ»-ի շինարարությանը տեղի է ունեցել ապօրինի հողազավթման միջոցով մեղմ ասած ապատեղեկատվություն է: Այդ հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք հետևյալը.

Առաջին և ամենակարևորը` ոչ մի հողազավթում տեղի չի ունեցել: Եղել է աշխատանքների իրականացման 3 փուլ: Շինարարությունը կատարվել է այն հողի վրա, որի մի մասը եղել է «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող սեփականություն, մի մասը կառուցապատման իրավունքով տրամադրված է եղել «Նարեկ» ՍՊԸ-ին, իսկ երրորդ մասը տրված է եղել երկարամյա վարձակալության հիմունքներով:

Շինարարությունը սկսելուց առաջ, ստացվել է Գետառի հունի տեղափոխման թույլտվություն, նշված թույլտվության հիման վրա իրականացվել է «Նարեկ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող շինությունների ապամոնտաժում, Գետառի հունի բացում՝ հողային աշխատանքներ, այնուհետև կատարվել է Գետառի հունի այդ մասից տեղափոխման, ինչպես նաև հին հունի մաքրման աշխատանքներ: Պետք է հատուկ արձանագրենք, որ այդ տարածքը 99 տարով վարձակալության է տրված եղել «Նարեկ» ՍՊԸ-ին, և դրա վրա եղած բոլոր շինությունները եղել են ՍՊԸ-ի սեփականությունը:

Մեր ընկերությունը 560 միլիոն դրամ գումար է ծախսել, որպեսզի տեղափոխի Գետառի հունը և փրկի Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանը՝ փլուզումից: Կատարվել է լայնածավալ ինժեներական աշխատանք: Մեր կողմից կատարված աշխատանքներից հետո միայն այդ տարածքը դարձել է հանրային սեփականություն, իսկ մինչ այդ ոչ ոքի սեփականությունը չի եղել, քանի որ գոյություն ունի 60 հոդված: Գետառը եղել է 5 մետր խորության վրա:

Քաղաքային իշխանությունները մեզ ստիպել են, որ 560 միլիոն դրամ գումար ծախսելուց հետո վճարենք ևս 450 միլիոն դրամ, որպեսզի այդ տարածքը դառնա ընկերության սեփականությունը: Այս ամենը տեղի է ունեցել քաղաքային իշխանության փոփոխության հետ համատեղ: Քաղաքային իշխանությունները հաշվի չառնելով այն, որ մենք արդեն 560 միլիոն դրամ ենք ծախսել լայնածավալ աշխատանքներ կատարելու համար, հաշվի չառնելով որ այդ տարածքը 99 տարով պատկանում էր մեզ , ստիպել են, որպեսզի ևս 450 միլիոն դրամ գումար վճարենք:

Այս ամենին զուգահեռ, 7 ամիս շարունակ ձգձգել են շինարարությունը՝ հաշվի չառնելով, որ տասնյակ աշխատողներ մատնվում են պարապուրդի, հաշվի չառնելով, որ ընկերությունը ներգրավել է վարկային միջոցներ և ամեն օր կրում է վնասներ: Հիմա հարց է առաջանում, այդքան քաշքշուկից հետո, մեզանից ի՞նչ են ուզում: Բոլորն էլ հիշում են, թե ինչ վիճակում էր գտնվում Զորավար Անդրանիկ Մետրոյի կայարանը նախկինում, և ինչ վիճակում է հիմա:

Շատերն են հիշում, թե ինչ անմխիթար տարածք էր այնտեղ մինչև մեր կողմից իրականացված աշխատանքները և ինչպիսի պատկեր է հիմա: Այսպիսով, կատարվել է հետևյալը.

 1.Գետառի հունի տեղափոխում, հողային աշխատանքներ

  1. ՄետրոյիԶորավարԱնդրանիկկայարանիպատերիհիմնանորոգումևվերականգնում,
  2. Վերջում՝մոլլիշենքիկառուցումՓուլառփուլթույլտվություններըստացվելեն, ևշինարարությունըիրականացվելէայդթույլտվություններիհիմանվրա: Քաղաքայիննախկինիշխանություններըմեզասելէին, որամենինչօրինականէ, ևկարողեքկատարելշինարարությունը, եղելենբոլորթույտվությունները, բոլորվճարումներըմերընկերություննիրականացրելէ:

Բոլոր փաստաթղթերը եղել են քաղաքապետարանում, սակայն քաղաքային իշխանությունների փոփոխությունից հետո թելադրել են նոր խաղի կանոներ և ստիպել են որպեսզի իրականացնենք նոր վճարումներ: Այս պահին ընթացող բոլոր շինարարություններն ունեն համապատասխան թույտվություններ, որոնց հիման վրա էլ կատարվում են աշխատանքներ: Նշենք նաև, որ մեր ձեռքի տակ առկա են բոլոր փաստաթղթերը և ասվածի մասին բոլոր ապացույցները: Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել առկա փաստերը:

Որպես հետգրություն, ուզում ենք հատուկ ընդգծել, որ FIP.am կայքը, խախտելով լրագրության բոլոր կանոնները, առանց երկրորդ կողմին լսելու, կոնտեքստից կտրել է իրականությունը և որպես փաստ ներկայացրել հանրությանը: Մենք գործում ենք բացառապես ՀՀ օրենսդրությանը համահունչ, ստեղծում ենք աշխատատեղեր, և նմանատիպ հրապարակումները ստվեր են գցում մեր հեղինակության վրա: Լրագրության գրված և չգրված օրենքներին համահունչ լրատվամիջոցը պարտավոր էր հրապարակել նաև մեր դիրքորոշումը: Հարգանքներով «Նարեկ» ՍՊԸ»:

  • Կիսվել: