երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արդյո՞ք գովազդներում կարող են օգտագործվել «ամենամեծ», «ամենաորակով», «լավագույն», «բացառիկ» և նմանատիպ բառեր

Արդյո՞ք գովազդներում կարող են օգտագործվել «ամենամեծ», «ամենաորակով», «լավագույն», «բացառիկ» և նմանատիպ բառեր

ՄՊՀ-ն պարզաբանում է, թե արդյոք գովազդներում կարող են օգտագործվել «ամենամեծ», «ամենաորակով», «լավագույն», «բացառիկ» և նմանատիպ բառեր:

Գովազդներում և այլ հրապարակումներում հաճախ են օգտագործվում ածականի գերադրական աստիճանով (օրինակ՝ «լավագույն», «ամենամատչելի», «ամենամեծ», «ամենաորակով» և այլն), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և նրանց ապրանքների առավելությունն ընդգծող բառեր (օրինակ՝ «առաջատար», «բացառիկ» և այլն)։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ նման ձևակերպումները կարող են հանգեցնել հասարակության մոլորեցման կամ անտեղի համեմատության կատարման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, եթե՝

չունեն փաստական հիմք, այսինքն՝ չեն համապատասխանում իրականությանը,
ունեն փաստական հիմք, սակայն կատարվել է ոչ կոռեկտ կամ անպատշաճ համեմատություն։

Կարևորելով իրավախախտումների կանխարգելումը՝ Հանձնաժողովը հորդորում է տնտեսավարողներին պահպանել մրցակցային օրենսդրության պահանջները և ձեռնպահ մնալ նման ոչ իրավաչափ վարքագծից։

Հիշեցնում ենք, որ անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

Հիշյալ իրավախախտումները նախատեսված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով (հասանելի է հետևյալ հղմամբ

 

  • Կիսվել: