շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ գիտեին, որ իրավապաշտպաններին ձեռք տալ պետք չի. Դանիել Իոաննիսյանն

Նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ գիտեին, որ իրավապաշտպաններին ձեռք տալ պետք չի. Դանիել Իոաննիսյանն

Դիմակով միայնակ ցույց անող իրավապաշտպաններին բերման ենթարկելը պարզապես ցինիզմ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանն՝ անդրադառնալով բերման ենթարկված Նինա Կարապետյանցին։

«Նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ գիտեին, որ իրավապաշտպաններին ձեռք տալ պետք չի։

Վերջին անգամ իրավապաշտպան հանրային գործչի բերման էին ենթարկել 2015 թվականի հունվարին՝ ռուսական ռազմաբազայի դեմ ցույցից (Ավետիք Իշխանյանին)։

Հ.Գ. Ես էլ չասեմ, որ բերման ենթարկված Նինա Կարապետյանցը միջազգային ատյաններում Հայաստանը ու մեր ժողովրդավարությունը ավելի ակտիվ է պաշտպանում, քան մեր դիվանագետները»,- գրել է Իոաննիսյանը։

  • Կիսվել: