ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նրանք, ովքեր վերադարձել են ճակատից և ինքնարդարացման համար խուճապ են տարածում, վախից փախած դասալիքներ են․ Կարին Տոնոյան

Նրանք, ովքեր վերադարձել են ճակատից և ինքնարդարացման համար խուճապ են տարածում, վախից փախած դասալիքներ են․ Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին հերոսաբար զոհվել է Արցախում, Ֆեյսբուքի իր էջում գրել.

"Ուշքի եկե՛ք, ժողովուրդ, ոչ մի նվնվոց, պատերազմում նաև նահանջ է լինում: Նրանք, ովքեր վերադարձել են ճակատից և ինքնարդարացման համար խուճապ են տարածում, վախից փախած դասալիքներ են: Հզոր տղերքն այնտեղ են՝ ճակատո՛ւմ՝ ընկած, թե կենդանի, մի՛ կոտրեք նրանց թևերը:

Հաղթում է նա, ով նախ հոգում է տանում այդ հաղթանակը":

 

 
 

  • Կիսվել: