կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նորքի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. կան տուժածներ

Նորքի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. կան տուժածներ

Ապրիլի 8-ին, ժամը 22:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:38-ին, մարվել՝ 22:54-ին: Այրվել է «Mercedes-Benz G-Class» մակնիշի ավտոմեքենայի սրահը:

Ավտոմեքենայի վարորդ Կ. Դ.-ն (ծնված 1986 թ․) նույնպես հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

 

 

  • Կիսվել: