չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
 Նորամարգ գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմի տանիքում

Նորամարգ գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմի տանիքում

Ապրիլի 15-ին, ժամը 13:11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվում է եղեգն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության փողոցի տներից մեկի ետնամասում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել` 14:10-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը, ծղոտե ծածկը՝ մասնակի (մոտ 28 քմ), և կից գործող ջրատարի եղեգնուտ՝ մոտ 2000 քմ:

  • Կիսվել: