երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվել է անասնագոմի տանիք

Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվել է անասնագոմի տանիք

Մարտի 3-ին, ժամը 10:35-ին քաղաքացին դիմել է Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։15 -ին, մարվել` 11։37-ին: Այրվել է անասնագոմի տանիքի (մոտ 30 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 24 քմ հատված։

  • Կիսվել: