կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նորահայտ խաչքար՝ Սարսանգի ջրամբարի մոտակայքում

Նորահայտ խաչքար՝ Սարսանգի ջրամբարի մոտակայքում

Նորահայտ խաչքար՝ Սարսանգի ջրամբարի մոտակայքում։ Գտնվում է Սարսանգի ջրամբարից շուրջ 700մ հարավ-արևմուտք: Հուշարձանին անմիջականորեն մոտ բնակավայր չկա: Շրջակա բնակավայրերից հեռավորությունը կազմում է՝ Մեծ շենից ուղիղ գծով 4,6կմ հարավ-արևմուտք, Մեհմանայից՝ 4,9կմ հարավ, Դրմբոնից՝ 6,3կմ հյուսիս-արևմուտք: Մարտակերտ տանող մայրուղու աջ կողմում է՝ ճանապարհից 50մ հեռավորության վրա:

 
 

Այս մասին հայտնում է Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։

  • Կիսվել: