ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր ուշագրավ մանրամասներ՝ Երևանում 16-ամյա աղջկա սպանությունից

Նոր ուշագրավ մանրամասներ՝ Երևանում 16-ամյա աղջկա սպանությունից

Infoport.am-ին հայտնի են դարձել նոր ուշագրավ մանրամասներ Երևանում 16-ամյա աղջկա սպանությունից: Ինչպես հայտնում են իրավապահ համակարգում Infoport.am-ի աղբյուրները՝ 16-ամյա աղջնակն Արտաշատի բնակչուհի էր, ինչպես և ինչու էր նա հայտնվել Երևանում և որտե՛ղ էր բնակվում այս ընթացքում, դեռ հայտնի չէ: Սակայն ուշագրավն այն է, որ աղջիկը սպանվել է իր ծննդյան օրը, այսինքն՝ այսօր՝ հունարի 6-ին, կլրանար նրա 16-ամյակը: Իրավապահները պարզում են սահմռկեցուցիչ սպանության շարժառիթները և գործի այլ մանրամասներ:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է: Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Ս. Կ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացությաան համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվաի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից՝ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար:

  • Կիսվել: