երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Նոր Նորքում և Զեյթունում քաղաքապետարանն ապօրինի շինություններ է ապամոնտաժել

Նոր Նորքում և Զեյթունում քաղաքապետարանն ապօրինի շինություններ է ապամոնտաժել

Երևանի քաղաքապետարանը Նոր Նորքում և Զեյթունում ապօրինի շինություններ է ապամոնտաժել։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է էքսկավատորը շինությունների պատեր քանդում։
 
«Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և հասարակական կարգի պահպանության ծառայության մասնակցությամբ իրականացվել են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում»,– նշված է տեսանյութին կից:
 
Նշենք, որ քաղաքապետարանը բազմիցս նախազգուշացրել է, որ հայտնաբերված ապօրինի շինություններն անպայման ապամոնտաժվելու են։

  • Կիսվել: