կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոր Նորքի Լվովյան փողոցի տասնամյակներ շարունակ զավթված տարածքները վերադարձվում են համայնքին (տեսանյութ)

Նոր Նորքի Լվովյան փողոցի տասնամյակներ շարունակ զավթված տարածքները վերադարձվում են համայնքին (տեսանյութ)

Նոր Նորքի Լվովյան փողոցի տասնամյակներ շարունակ զավթված տարածքները վերադարձվում են համայնքին, ապօրինի շինություններն էլ ապամոնտաժվում են, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛Համայնքը կլուծի տեղի բնակիչների ժամանակավոր կեցության խնդիրը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ արդեն իսկ մեկնարկել են Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: 

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից 26 հա տարածքը նախատեսվում է ամբողջությամբ սահմանազատել և կանաչապել: 

Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կրում է շարունակական բնույթ. զավթված հողատարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն համայնքին և կբարեկարգվեն ու կկանաչապատվեն:

  • Կիսվել: