երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նոր նախաձեռնություն՝ միտված ձերբակալված անձանց պահելու վայրերի շենքային պայմանների ստանդարտավորմանը

Նոր նախաձեռնություն՝ միտված ձերբակալված անձանց պահելու վայրերի շենքային պայմանների ստանդարտավորմանը

Փետրվարի 9-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։

Նախաձեռնությունը միտված է ձերբակալված անձանց պահելու վայրերի շենքային պայմանների ստանդարտավորմանը: Այս վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները պետք է սահմանվեն Կառավարության որոշմամբ:

Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում տեխնիկական բնույթի մեկ առաջարկ է ներկայացվել:

 

  • Կիսվել: