կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 450-ը

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 450-ը

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 457-ի:  CNEWS-ի եթերում ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։

«457 կալանավոր ողջ Ֆրանսիայում, վիրավոր ոստիկանների ու ժանդարմների թիվը 441 է»,-ասել է նա։
 
Նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել իրավապահներին և հրշեջներին՝ բողոքի ցույցերի ընթացքում կատարած աշխատանքի համար։
 
Հինգշաբթի Ֆրանսիայի քաղաքներում կայացել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ համընդհանուր բողոքի իններորդ ակցիան։ Մայրաքաղաքում խաղաղ ճանապարհով սկսված ցույցն արագ վերածվել է ագրեսիվ երիտասարդների ու ոստիկանների բախումների։ Ոստիկանության վրա շշեր, քարեր և ճայթրուկներ նետած խուլիգաններին ցրելու համար իրավապահները ստիպված են եղել մի քանի անգամ արցունքաբեր գազ կիրառել։ Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության գնահատականների, ցուցարարների թվում եղել են 1,5 հազար խուլիգաններ, որոնցից շատերն այդ օրը հատուկ ժամանել էին Փարիզի արվարձաններից։
 

  • Կիսվել: