կիրակի, հունվար 19
19 / 1 / 2025
Նոր մանրամասներ՝ Եղվարդի մոտակայքում ինքնաթիռ վթարից

Նոր մանրամասներ՝ Եղվարդի մոտակայքում ինքնաթիռ վթարից

Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։

Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը

  • Կիսվել: