երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոր Հաճնի պոլիկլինիկայի բակում հայտնաբերվել է ծառից կախված 44-ամյա տղամարդու դի

Նոր Հաճնի պոլիկլինիկայի բակում հայտնաբերվել է ծառից կախված 44-ամյա տղամարդու դի

Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայի բակում ծառից կախված տղամարդու դի կա: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պոլիկլինիկայի բակում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Վահագն Ս.-ի դին:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ծառից կախվելու միջոցով ինքնասպանութուն է գործել: Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: