չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Գուսանագյուղ-Գյումրի ճանապարհին քաղաքացիները մոլորվել են և ավտոմեքենայով արգելափակվել ցեխակույտում

Գուսանագյուղ-Գյումրի ճանապարհին քաղաքացիները մոլորվել են և ավտոմեքենայով արգելափակվել ցեխակույտում

Ապրիլի 18-ին, ժամը 00։35-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուսանագյուղ գյուղից Գյումրի քաղաք ընթանալիս քաղաքացին մոլորվել և ավտոմեքենայով արգելափակվել է ցեխակույտում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, և 1 ուղևոր) արգելափակվել է Ղարիբջանյան գյուղից Գյումրի քաղաք տանող ավտոճանապարհին հարակից դաշտում:

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան:

  • Կիսվել: