ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով այցելել է Սյունիքի մարզ․ Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով այցելել է Սյունիքի մարզ․ Տեսանյութ

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ՝ Երևան-Կապան ավիաչվերթով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր այցելեցի Սյունիքի մարզ Երեւան-Կապան ավիաչվերթով: Ծանոթացա նաեւ «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին»,- գրել է վարչապետը:

Ապրիլի 26-ին Երևանից դեպի Կապանի օդանավակայան փորձնական թռիչք էր իրականացրել 19 ուղևորի համար նախատեսված չեխական արտադրության մարդատար օդանավը։ Այնուհետև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ փորձնական թռիչքի ընթացքում որոշակի խնդիրներ էին նախանվել, որոնք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնելու։ Սանոսյանն ընդգծել էր, որ Հայաստանի կառավարության նպատակն է Երևանից Կապան կանոնավոր չվերթերի գործարկումը։ 

  • Կիսվել: