երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել նաև Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում է վարչապետը իր ֆեյսբուքյան էջում։

«Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի:

Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով:

Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար»,- գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: