հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանն ուկրաինացիներին  ցավակցել է ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանն ուկրաինացիներին ցավակցել է ինքնաթիռի վթարի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում ցավակցական խոսք է ուղղել ուկրաինացիներին:

«Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և ցավակցական խոսքով դիմել ավիաաղետի հետևանքով զոհված անձանց հարազատներին և մտերիմներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 20:50-ին Կիեւ-Խարկով-Դովժանսկ մայրուղու մոտակայքում` Խարկովի մարզի Չուգուեւի ռազմական օդանավակայանի մոտ, վայրէջքին պատրաստվելիս ընկել եւ բռնկվել էր զորամասերից մեկի AN-26 ռազմական ինքնաթիռը:

Երկու մարդ ողջ էր մնացել եւ հոսպիտալացվել էր բժշկական հաստատություններ (նրանցից մեկը գտնվում էր ծանր վիճակում եւ մահացել է առավոտյան):

Ըստ թռիչքի անվտանգության մասնագետների նախնական գնահատականնի՝օդանավի ձախ շարժիչում գտնվող ցուցիչներից մեկը խափանվել էր: Նշվում է, որ  խափանվել է ոչ թե բուն շարժիչը,  այլ դրա ցուցիչներից մեկը:

 

  • Կիսվել: