Նիկոլ Փաշինյանն այցելեց Ծիծեռնակաբերդ․ տեսանյութ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ:
Նրան ուղեկցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հուշարձանի մոտ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարում էր ՀՀ օրհներգը։
Պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:


