ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժինն անց է կացրել «Հիշողության զարգացման տեխնիկաներ» թեմայով դասընթաց
Մարտի 28-ից 30-ը ՓԾ Հոգեբանական աջակցության բաժինն իրականացրեց «Հիշողության զարգացման տեխնիկաներ» թեմայով դասընթաց՝ ՆԳՆ աշխատակիցների, նրանց երեխաների, ինչպես նաև քաղաքացիների հետ։
Դասընթացի նպատակն էր ամրապնդել նախկինում անցկացված դասընթացներից ձեռք բերած հիշողության մարզման տեխնիկաները և մտապահման ունակությունները, տեսական նյութի միջոցով մասնակիցներին ներկայացնել իմացական գործընթացների կառուցվածքի, տեսակների, գործառույթների մասին, ինչպես նաև մարզել լսողական և տեսողական հիշողությունը, իմաստային հիշողության և երևակայության հմտությունները։
Ծրագրի ընթացքում հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները շեշտը դրել են մասնակիցների ընդհանուր մտածական գործընթացների բարելավման, ուշադրության կենտրոնացման և ինքնակարգավորման հմտությունների միջոցով հիշողության ակտիվացման վրա։ Այդ նպատակով կիրառված սարքավորումների՝ «ԿՀԿ-ռեակոր»-ի և «Էգոսկոպի» միջոցով մարզվեցին մասնակիցների շնչառական հմտությունները՝ նպաստելով կոգնիտիվ գործընթացների զարգացմանը։




