հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Տափերական գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Տափերական գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից

Մարտի 25-ին, ժամը 18:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan» (վարորդ՝ Լ. Հ., ծնված 1981 թ․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1969 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Ա․ Մ.-ն տեղում մահացել է։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Եվ. Մ.-ն (ծնված 2010 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
 
Փրկարարները «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Լ․ Հ.-ին և մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, այնուհետև շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ս.-ին (ծնված 1980 թ․), ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա մահը։
 
Փրկարարները «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա․ Մ.-ի դին, մոտեցրել շտապօգնությանը, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

  • Կիսվել: