շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ներքին Հանդի բնակիչ Համեստ Հայրապետյանն ամուսնու գերեզմանին չի կարող այցելել, թշնամին ճանապարհը գրավել է (տեսանյութ)

Ներքին Հանդի բնակիչ Համեստ Հայրապետյանն ամուսնու գերեզմանին չի կարող այցելել, թշնամին ճանապարհը գրավել է (տեսանյութ)

Համեստ Հայրապետյանը ամուսնու գերեզմանին չի կարող այցելել։
 
Քառասունքին էլ չգնաց։
 
Ամուսինը մահացել է անցած տարվա օգոստոսի վերջին, իսկ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի գերեզմանները Ադրբեջանը զավթել է սեպտեմբերի 13-ին՝ եռօրյա ահաբեկչության ժամանակ։
 
Ջուրը, Արոտավայրերը, Արտերը, ճանապարհներն ամբողջը գրավել է թշնամին, և միայն մի ճանապարհ է մնացել գյուղին, որ ամբողջությամբ շրջափակման մեջ չընկնի։
 
Եթե գրավեն գյուղը, տարածքի մյուս գյուղերն ու Կապանի ճանապարհը կանցնի դրանց։ Եվ եթե չազատվենք դավաճաններից, այդպես էլ լինելու է, մինչև կհասնեն Երևան։
 
Այս իրավիճակը Արցախը դավաճանելու հետևանքն է։
 

  • Կիսվել: