կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանը և Ավստրիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

Նարեկ Մկրտչյանը և Ավստրիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ալոիս Կրաուտին և դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին։
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, ներսում and տեքստ, որում ասվում է «mlsa.am» նկարն է
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները, մասնավորապես՝ տարեցների ակտիվ ծերացմանը, աշխատաշուկայում տարեցների ներգրավմանը, հաշմանդամություն ունեցող անձանց և միայնակ տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավմանն ուղղված մի շարք հարցեր՝ անդրադառնալով նաև այս համատեքստում հուշագրի ստորագրման հնարավորությանը։
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, կոստյում and տեքստ, որում ասվում է «mlsa.am» նկարն է
 
Ընդգծելով իրականացվող և նախատեսվող ծրագրերում համատեղ աշխատանքների կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները վերջինս քննարկել է նաև Հռոմում Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Յոհաննես Ռաչի հետ կայացած հանդիպման ժամանակ։ Նախարարները պատրաստակամություն էին հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային զարգացման ուղղությամբ։
 
Այսօր տեղի ունեցած հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել աշխատանքային հանդիպումների ձևաչափով՝ բանավոր պայմանավորվածությունները տեղափոխելով գործնական փուլ։

  • Կիսվել: