կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նարեկ Մալյանին հրավիրել են ոստիկանություն

Նարեկ Մալյանին հրավիրել են ոստիկանություն

Ինձ վաղը ժամը 11:00-ին կանչել են Երևան քաղաքի ոստիկանություն, Չաուշեսկուի գործով: Այս մասին քիչ առաջ ԱԱԾ-ի մոտ հայտնեց ՎԵՏՕ-ի անդամ Նարեկ Մալյանը:

Նշենք, որ այժմ նա ՎԵՏՕ-ի անդամների հետ ԱԱԾ-ի մոտ է՝ իր . նրանք եկել են՝ իրենց աջակցությունը հայտնելու այստեղ բերման ենթարկվածներին:

Մալյանի խոսքով՝ իրեն ոստկանություն կանչել են, որպեսզի բացատրություն տա ՛՛վաղը կայանալիք ներկայացման վերաբերյալ՛՛:

Հիշեցնենք, որ, InfoPort.am-ի տեղեկություններով, բացի Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանից, վերլուծաբան Կարեն Բեքարյանից՝ ԱԱԾ բերման են ենթարկվել նաև Նախագահի աշխատակազմի տեղեկատվական նախկին ՊՈԱԿ աշխատակից Անժելա Էլիբեգովան և սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

 

  • Կիսվել: