հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նախնական տվյալներով՝ այս պահին տուժածներ չկան, մեկ քաղաքացի ու մեկ հրշեջ ծխահարվել են. Նարեկ Սարգսյան

Նախնական տվյալներով՝ այս պահին տուժածներ չկան, մեկ քաղաքացի ու մեկ հրշեջ ծխահարվել են. Նարեկ Սարգսյան

Նախնական տվյալներով տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի եւ մեկ հրշեջ ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին այսօր Թբիլիսյան խճուղում գտնվող  պահածոների պահեստում բռնկված հրդեհի վայրից  լրագրողներին հայտնել է Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նա տեղելկացրել է, որ կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում:

Սարգսյանը հերքել է մամուլում շրջառվող այն վարկածը, որ հրդեհից առաջ պայթյուն է եղել եւ ասել է, որ նախնական տվյալներով պայթյուն չի եղել: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղում գտնվող  պահածոների պահեստում . դեպքի վայր է մեկնել 14 մարդտականն հաշվարկ,  սանդուղք եւ օժանդակ ուժեր: Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարա ծառայության ղեկավար կազմը:

  • Կիսվել: