Նախկինում գազելի դուռը բռնում էի, որ չընկնի. իմաստ չկար 150 դրամ վճարել երթուղու համար. փոխքաղաքապեետ
Ես մասնակցել եմ Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ բարձրացնելու դեմ բողոքի ակցիաներին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա բացատրեց, որ բողոքի ակցիաներին մասնակցել է որպես ուսանող, քանի որ չի հասկանում, թե ինչու պետք է ավելի շատ վճարի նույն «Գազելներով» տեղափոխվելու համար:
«Նախկինում գազելի դուռը բռնում էի, որ չընկնի. իմաստ չկար 150 դրամ վճարել երթուղու համար»,-ասաց Գրիգորյանը:
Փոխքաղաքապետը նաև նշեց. «Չնայած այն հանգամանքին, որ ոմանց համար այսօր ուղեվարձը թանկանալու է, ամոթ չէ նման քայլի դիմելը, քանի որ այսօրվա տրանսպորտային համակարգը չի կարող համեմատվել այն ժամանակվա հետ»: