երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նախատեսվում է Իտալիայից ավելի էժան տնկիներ բերել Երևան․ Արմեն Բեգոյան

Նախատեսվում է Իտալիայից ավելի էժան տնկիներ բերել Երևան․ Արմեն Բեգոյան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը տեղեկացրել է, որ իրենց տնկարանային տնտեսության բաց գրունտը հասցրել են 10 հա-ի։ Ըստ նրա՝ ոռոգման ջրի խնդիր կա. «Մինչ այժմ բաց ոռոգում է իրականացվում՝ առուների միջոցով։ Նախատեսում ենք ոռոգման ջրի անցկացում»։

Խոսելով ջերմոցային տնտեսության մասին՝ Բեգոյանն ասաց, որ այն ավելացնելու են շուրջ 3000 մ²-ով. «Այն թույլ կտա քաղաքացիների կողմից մանր տնկանյութեր, թփեր և ծաղիկներ աճեցնելու ծավալները հասցնել 50%-ից ավելիի»։

Անդրադառնալով ծավալներին՝ Բեգոյանը նշեց. «Մենք կարող ենք տնկարանի՝ մեր կողմից աճեցվող ու մատակարարվող զանգվածը բարձրացնել 60-70%։ Կարող ենք արտադրել 300-400 հազար ծաղիկ և մոտ այդքան էլ տարբեր տեսակի թփեր և բույսեր»։

Խոսելով ծառերի աճեցման մասին՝ նա նշեց. «Նախատեսում ենք Իտալիայից բերել փոքր տարիքի ու ավելի էժան տնկիներ բերել, այնուհետ այստեղ աճեցնել, հասցնել 10 տարեկան ու տեղափոխել քաղաքի փողոցներ և պողոտաներ։ Ուստի մեզ անհրաժեշտ կլինի մի քանի տարի, որ մեր արտադրանքը լինի»։

  • Կիսվել: