երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Նախատեսվում է իրականացնել Այրվածքաբանության մասնաշենքի ամբողջական վերանորոգում

Նախատեսվում է իրականացնել Այրվածքաբանության մասնաշենքի ամբողջական վերանորոգում

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։

Նախարարի հետ շրջայցին մասնակցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ծանոթանալով կենտրոնի ընթացիկ գործունեությանը և զարգացման հեռանկարներին։

Այցի ընթացքում քննարկվել են կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը։

Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Այրվածքաբանության մասնաշենքի ամբողջական վերանորոգում, ինչպես նաև Մաշկաբանության մասնաշենքում նոր բաժանմունքների ստեղծում և համալրում։

Այս նախաձեռնություններն ուղղված են հանրապետությունում այրվածքաբանական և մաշկաբանական ծառայությունների որակի բարձրացմանը և հասանելիության ընդլայնմանը։

  • Կիսվել: