կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախարարությունը՝ գնված ապրանքի վերադարձի և փոխանակման մասին

Նախարարությունը՝ գնված ապրանքի վերադարձի և փոխանակման մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ սպառողն իրավունք ունի վերադարձնել կամ փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել տվյալ ապրանքը։
 
«Գնված պատշաճ և ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինման կամ դրանց համար վճարված գումարի վերադարձի և վերահաշվարկի հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: