ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նախարարն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը

Նախարարն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
 
«Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են սոցփաթեթի նման երաշխիք ունենալու համար. պետությունն այժմ, ըստ էության, պատրաստ է միլիոնավոր դրամներ ներդնել այս ուղղությամբ:
 
Գործընկերները վստահեցրեցին, որ շատ կարճ ժամանակում կձևավորեն ճկուն առաջարկներ, և մենք էլ կաշխատենք քաղաքացիներին հասցնելու այս հրաշալի հնարավորությունից օգտվելու կարևորությունը և շահավետությունը»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: