ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նաիրի Զարյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Նաիրի Զարյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Ապրիլի 5-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվում է տան տանիք։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:05-ին:

  • Կիսվել: