ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան․ ԱԳՆ

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան․ ԱԳՆ

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել տեղի ունեցած երկրաշարժի առթիվ։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ցնցումները զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում: Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհվել էր 13, վիրավորվել ավելի քան 200 մարդ։

  • Կիսվել: