հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Մրգավան գյուղի Իսահակյան փողոցում  տուն է  այրվել

Մրգավան գյուղի Իսահակյան փողոցում տուն է այրվել

Հուլիսի 14-ին, ժամը 19:03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգավան գյուղի Իսահակյան փողոցում այրվում է տուն։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի տանիքում (մոտ 90 քմ)։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։42-ին, մարվել՝ 21։10-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և տան բակի խոտածածկույթը՝ մոտ 200 քմ:

  • Կիսվել: