Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական ​​նախարարի գրասենյակը համագործակցելով Վրաստանի Կրթության և գիտության նախարարության հետ, հայտարարում է վրաց լեզվի օրվան նվիրված պաստառների մրցույթ` «Վրաց լեզուն լավ ապագայի համար» թեմայով: Մրցույթին կարող են մասնակցել Ջավախքի հայկական և ռուսական դպրոցները, գրում է jnews.ge-ն:

Մրցույթի պայմանները.

– Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանի ոչ վրացական բոլոր պետական, հանրային դպրոցները1

– Մրցույթին մասնակցող յուրաքանչյուր դպրոց իրավունք ունի ներկայացնել միայն մեկ պաստառ (պլակատ):

– Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 10-ն է:

Պաստառը պետք է ունենա կարգախոս (նշանաբան) և էլեկտրոնային կամ նկարված գրաֆիկական տարրերով նկար: Պաստառի բովանդակությունը պետք է արտացոլի հեղինակի/հեղինակների հիմնական ուղերձը մրցույթի թեմայի վերաբերյալ:

Մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցները պետք է պատրաստած պաստառը ուղարկեն Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարարի աշխատակազմի էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]: Կոնտակտային անձ՝ Սոփո Լետոդիանի, բջջ. 598 60 50 20։

Եթե ​​դպրոցը գրանցված է սոցիալական ցանցում կամ ունի պաշտոնական էջ, ցանկալի է աշխատանքը ներբեռնել հետևյալ նշումներով.
#სახელმწიფომინისტრისაპარატი
#ქართულიენაუკეთესიმომავლისთვის

Հատուկ ստեղծված մրցութային հանձնաժողովը ներկայացված աշխատանքներից կընտրի 4 լավագույն պաստառները: