ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոտ օրերս կկարգավորվի այդ խնդիրը. Սանոսյանը՝ Լարսի անցակետում կուտակումների մասին

Մոտ օրերս կկարգավորվի այդ խնդիրը. Սանոսյանը՝ Լարսի անցակետում կուտակումների մասին

Ռուսական կողմի գործընկերները Լարսի անցակետի իրենց հատվածում շինարարական աշխատանքներ են սկսել, ինչը, նախնական տեղեկատվության համաձայն, կշարունակվի մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Լարսի անցակետում կուտակումներին:

Նա նշեց. ՛՛Բայց որպեսզի խնդիրը կարգավորվի, և նման խնդիրներ չառաջանան, դեռևս սեպտեմբերի 18-ին ՌԴ կառավարությունն ընդունել է որոշում, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ին:

Երկու առանձին կետեր են հատկացվելու մոտակայքում, որպեսզի փոխարինող հատվածներ լինեն և կարողանան այդ հատվածներում նույնպես մաքսային որոշակի ծառայություններ մատուցել:

Այսինքն՝ մոտ օրերս կկարգավորվի այդ խնդիրը: Այն լայնածավալ շինաշխատանքները, որ սկսվել են, դրա արդյունքում այժմ օրը 300 բեռնատար թողունակության մաքսային կետը մինչև 3000 բեռնատար թողունակություն կունենա՛՛:

 

  • Կիսվել: