ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոսկվայում հայտնաբերվել է գործարար Արտյոմ Ասլանյանի դին. նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել

Մոսկվայում հայտնաբերվել է գործարար Արտյոմ Ասլանյանի դին. նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել

Մոսկվայում ինքնասպանություն է գործել ռուսաստանցի 39-ամյա գործարար Արտյոմ Ասլանյանը։ Նրա մարմինը հայտնաբերվել է «Воробьевы горы» էլիտար բնակելի համալիրի տարածքում, տեղեկացնում է МК-ն:

Նախնական տվյալներով՝ մահվանից առաջ Ասլանյանը հաղորդագրություն է ուղարկել մորը, որտեղ խոսել է մեծ թվով գործերի մասին, եւ որ «ընդհանրապես ամեն ինչից հոգնել է»։ Դրանից հետո նա ինքնասպանություն է գործել։ Ավելի ուշ գործարարի դին բնակելի համալիրի տարածքում հայտնաբերել է հավաքարարը։ Ենթադրվում է, որ ինքնասպանության հանգեցրել են բիզնեսի խնդիրները, գրում է Lenta-ն։

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 29-ին, ռուս գործարարը դարձել է 39 տարեկան։ Mash-ը նաեւ մանրամասնում է, որ նա ռեստորանային բիզնեսի եւ սննդի սպասարկման հետ կապված հինգ ընկերությունների հիմնադիր է եղել։ Դրանց թվում են Moscow Food-ը, «Պարկ Մենեջմենթը», Istanbul Kebab-ը, Bluefin-ը եւ քաղաքում եւս մեկ ընկերություն:

 

  • Կիսվել: