ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոսկվայում բացված ExpoElectronica ցուցահանդեսում ներկայացված է հայկական 9 տեխնոընկերություն (լուսանկարներ)

Մոսկվայում բացված ExpoElectronica ցուցահանդեսում ներկայացված է հայկական 9 տեխնոընկերություն (լուսանկարներ)

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ExpoElectronica 23-րդ ամենամյա միջազգային էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցահանդեսը:
 
Հայկական 9 տեխնոընկերություն ARMENIA միասնական տաղավարով ներկայացված է ցուցահանդեսում՝ հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 
 
 
Այս երեք օրերի ընթացքում, ցուցահանդեսին զուգահեռ, ընկերությունները հնարավորություն ունեն մասնակցելու ավելի քան 25 խոշոր արդյունաբերական միջոցառումների, որոնց մասնակցում են պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև առաջատար ընկերությունների ղեկավարներ։
 
 
 
ExpoElectronica-ն Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսն է:
 
 

  • Կիսվել: