Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից արտահանել է կարևոր տվյալներ
Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները Ադրբեջանի կառավարական մի շարք էլ. փոստերից արտահանել են մի շարք կարևոր տվյալներ: Այս մասին տեղեկանում ենք կիբեր բանակի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
«Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոց. ցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ բոլոր սոց. ցանցերը, հանրության ուշադրությունը նման կայքերի վրա սևեռելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր առավոտյան կիբեր բանակի հաքերները շարքից հանել էին Ադրբեջանի ՊՆ-ի ու նախագահի կայքերը:



