հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոմավառություն՝ Հանրապետության հրապարակում (թարմացված)

Մոմավառություն՝ Հանրապետության հրապարակում (թարմացված)

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ երեկվանից Կառավարությանը ցույց են տալիս, թե ինչպես պետք է նշել Կառավարության տոնը։ Այսօր մոմերով երկու ժամ լուռ կանգնելու են՝ ի հիշատակ նահատակների, որից հետո քայլերթով կգնան Եռաբլուր։

Ինչպես նշեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը նույնպես մասնակցում է ակցիային,  վաղը մի քանի քայլերթ է լինելու։ Նա բոլորին հորդորեց միանալ բոլոր քայլերթերին։

Թարմացում. այսօր զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները մոմավառության ակցիա էին սկսել կառավարության շենքի մոտ, սակայն մոտեցած ոստիկանները թույլ չեն տվել նրանց իրականացնել ակցիան՝ հորդորելով հավաքել գետնին դրված վառվող մոմերը և դադարեցնել ակցիան:

  • Կիսվել: