երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մոլդովայի նախագահը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչներին

Մոլդովայի նախագահը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչներին

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ապրիլի 16-ին հանդիպել է տեղի հոգևոր հայ առաջնորդ Նժդեհ Քեշիշյանի և հայկական համայնքի փոխնախագահ Գենադի Բաբայանի հետ: Ինչպես հաղորդում է Այս մասին հայտնում է Մոլդովայի նախագահի աշխատակազմը:

Նախագահ Մայա Սանդուն նշել է, որ հայ ժողովուրդը դարերի պատմություն ունի և տեղի հայ համայնքն արդեն վաղուց երկրի անբաժան մասն է դարձել: Նա ընդգծել է, որ հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին Քիշնևի հնագույն վայրերից է՝ կառուցված 1804 թվականին:

Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ միայն միասնաբար է հնարավոր կառուցել երջանիկ հասարակություն: «Միասին մենք կկարողանանք մեր ընդհանուր տունը՝ Մոլդովան դարձնել իսկապես ամուր և բարգավաճ երկիր»,- ասել է նա:

  • Կիսվել: