ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն Հունիսի 8-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:17-ին, մարվել՝ 16:30-ին:

Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին այրվել է Ա․ Բ․-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

  • Կիսվել: